«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին` ժամը 10:00-ից մինչև ապրիլի 17-ը` 10:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների, Արմավիրի քրեակատարողական հիմնարկի և Պետ Տնկարանի, ինչպես նաև Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար