fbpx
Ժամանց

00:00 14/8/2019

Պլասիդո Դոմինգոյի դեմ մեղադրանքներ են ներկայացրել

Մի քանի կանայք իսպանացի օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

 

Կանայք պնդում են, որ երգիչն իրենց սեռական մտերմության է դրդել՝ դերեր խոստանալով և խանգարել է իրենց կարիերային՝ մերժում ստանալու դեպքում: Երգչին, ընդհանուր առմամբ ոտնձգությունների մեջ մեղադրել են ութ երգչուհի և մեկ պարուհի: Անպարկեշտ առաջարկներ նրանք ստացել են 1980-ականներից ի վեր:

Նաև թատրոնի մի քանի տասնյակ արտիստներ հաստատել են, որ Պլասիդո Դոմինգոյի անընդունելի պահվածքի ականատես են եղել: Օպերային աստղը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:

Վերեվ