fbpx
Սպորտ

Պլատինին կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունեությանը

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունեությանը:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավարտվել է ֆունկցիոների որակազրկման ժամկետը, որը նա ստացել էր 2015 թվականին:

ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովն այն ժամանակ զրկեց Պլատինիին ֆուտբոլային ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Զեպ Բլատերը, որն այդ պահին ՖԻՖԱ-ի ղեկավարն էր, 2011 թվականին ֆրանսիացուն կազմակերպության միջոցներից փոխանցում էր կատարել: Ի սկզբանե, որակազրկումը կազմել էր 8 տարի, սակայն ավելի ուշ այն կրճատվեց 4 տարով:

Նախքան կոռուպցիոն սկանդալը՝ Պլատինին մտադիր էր փոխարինել Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ