fbpx
Մշակույթ

Երևանում ելույթ է ունենալու աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբումը հայտնում է, որ «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։ Նա հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների ամենաինքնատիպ երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի տաղանդները։ Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Միջազգային վարկանիշների համաձայն՝ այս նվագախումբն իր պատվավոր տեղն ունի աշխարհի լավագույն 20 նվագախմբերի ցանկում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ