fbpx
Մշակույթ
21:30 15/03/2020

Փլուզվել է տասնյակ տոննաներ կշռող աստիճանավանդակը

ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր Facebook-ում գրառում է կատարել, որում մասնավորապես նշվում է.

«Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին:

‼️Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,- գրել է նախարարը:

🔴🤦🏻‍♂️ Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել…

Geplaatst door Arayik Harutyunyan op Zondag 15 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ