fbpx
Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է անհետ կորածներին վերաբերող հարցին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է հնչել նաև անհետ կորածների վերաբերյալ: Հայտնի է, որ նրանցից շատերը ընտանիքի միակ կերակրողն են: Արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր նաև նրանց ընտանիքներին աջակցելու համար.

«Ինչպես գիտեք, ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ: Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով: Անհետ կորածների ցուցակն ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվել է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որ ողջ-առողջ են, և ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել ամեն ինչ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ են հանդես եկել: Կլինեն նաև որոշակի շտկումներ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից և պետական բյուջեից օգտվելու մասով:

ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ հարուցված քրեական գործերը բավականին մեծածավալ են, արդյունքում անհետ կորածի կարգավիճակ տալու հարցում խնդիրներ են առաջանում:

Արդյո՞ք չկա նախաձեռնություն այն մասին, որ ժամկետների կրճատում լինի անհետ կորածի կարգավիճակ տալու մասով.

«Ժամկետների կրճատման մասով հիմա շատ կոնկրետ չեմ կարող պատասխանել, բայց ամեն ինչ արվել է, որպեսզի այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, շատ արագ ունենան աջակցություն, ինչպես պետական, այնպես էլ հիմնադրամի կողմից, կառավարության որոշումներով մենք կշտկենք: Շատ յուրահատուկ իրավիճակ է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակում փոփոխություն կատարվի, նաև օրենքի հետ կապված հարցերում: Բայց, կարծում եմ, կառավարության որոշումներով մենք կշտկենք այս խնդիրը»,- հավելել է պաշտպանության նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ