Զինված Ուժեր
18:53 15/10/2021

Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ