Քաղաքականություն

Իրաքի ՊՆ ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԲՏԱ նախարարությունում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը հյուրընկալվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Նրա հետ հանդիպել է ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Հանդիպման վերաբերյալ Facebook-ի իր էջում նախարարը տեսանյութ է տեղադրել, որին կից նշել է, որ Խատտաբի հետ քննարկել են Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

«Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները», – գրել է նախարարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ