Զինված Ուժեր

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․

«ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։

Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։

Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում’ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»։

https://www.facebook.com/arcrun/posts/2542409585794634

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ