fbpx
Իրավական

ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված դեպքին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված  միջադեպին:

«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում», – գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին ավտոբուս՝ կռվի նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ