fbpx
Զինված Ուժեր

2019-ին նախատեսվում է 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում․ ՊՆ

Հայաստանում տարեկան մոտ 500 սպա հնարավորություն կունենա արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկով բնակարան գնել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։

Նշվում է, որ մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում:

«Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում», – նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ