fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ում կստեղծվի նոր գլխավոր վարչություն․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համագործակցությունը։

«Հիմնադրամի գործունեության մասով նախարարությունը օրենքի մի նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ինչը թույլ կտա մեզ հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի անմիջական գործողություններից զոհված, հաշմված զինծառայողներին, այլ նաև՝ ոչ առաջնագծում, որովհետև ունենք մասնակի, քիչ դեպքեր, երբ զոհեր և վիրավորներ են եղել ռմբակոծության, հրետակոծության արդյունքում: Ի սկզբանե հիմնադրամի կանոնադրության մեջ սա հաշվի առնված չէր, բայց քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ այստեղ ևս պետք է փորձել հնարավորություն տալ: Չգիտեմ՝ օրինագիծը երբ կընդունվի կամ չի ընդունվի: Այսօր մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքն ընդունվելու դեպքում կհայտնվեն ցուցակներում:

ՊՆ-ում առաջիկայում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը ոչ միայն հիմնադրամի հետ կիրականացնի գործունեություն: Դուք լավ գիտեք, որ Պաշտպանության նախարարությունը առանձին մի մեծ գործառույթ իրականացնում է մեր վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, առողջապահական, ֆինանսական և այլ խնդիրներով: Մենք կունենանք միավորված մի նոր մարմին: Այն կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերի գլխավոր վարչություն», որտեղ կհավաքվի ամբողջ ներուժը, և կփորձենք այս գործառույթներով, որոնք ցավոք, հաճախ շատ են, օգնել մեր նախկին զինծառայողներին, ազատամարտի վետերաններին և իրենց հավասարեցվածների ընտանիքի անդամներին», – ասել է խոսնակը:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ