fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն»։

https://www.facebook.com/arcrun/posts/2711791018856489

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ