Զինված Ուժեր
20:00 15/09/2021

Ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականի վերստուգման նպատակով:

«Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2022 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշգրտումներ: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ