ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին` ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։
Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նյութեր են նախապատրաստվում: