fbpx
Խորհրդարան
16:00 16/12/2019

ՊՈԱԿ-ները հեղափոխությունից հետո չեն զբաղվում քարոզչությամբ․ «Իմ քայլ»-ի պատգամավոր

Պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում էին տեղեկատվություն տրամադրելով, 2018 թվականի հեղափոխությունից հետո այլևս չեն զբաղվում քարոզչությամբ՝ ուղղված այս կամ այն քաղաքական ուժի կամ անձանց խմբի դեմ։ Այս մասին խորհրդարանի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 16-ին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իր ու ԲՀԿ-ի հանդեպ մայրաքաղաքի ընտրարշավի ընթացքում ֆեյք էջերի միջոցով սոցցանցերում քարոզվել է ատելություն։ Նա հիշեցրեց, որ նման գործողությունները երբեմն կոորդինացվել են տարբեր պետական կառույցներից, մասնավորապես՝ ՊՈԱԿ-ներից։

«Երբեմն մարդիկ անգամ չէին թաքցնում իրենց իսկական անունները։ Նրանք սպառնալիքներ էին հնչեցնում՝ օգտվելով սոցցանցերի իրենց պաշտոնական էջերից, և նրանց մեջ կային այնպիսիները, ովքեր աշխատում էին պետական հատվածում»,-շդժգոհել է Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ այդ տեղեկությունը հնացած է, և որ նման բան հետհեղափոխական Հայաստանում լինել չի կարող։

Դա առաջ է բերել Զոհրաբյանի և Արման Բաբաջանյանի քննադատությունը, որոնք կառավարող դաշինքի պատգամավորի խոսքերը հերքող փաստարկներ և օրինակներ են ներկայացրել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ