fbpx
Կառավարություն

Ի՞նչ է լինում Տիգրան Պետրոսյանի անունը. Ֆելիքս Ցոլակյանը՝ Տիգրան Ավինյանին. ՊՈԱԿ-ները միավորվում են

Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց.

«Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը դուրս է գալիս»:

Հարցին ի պատասխան` փոխվարչապետը ասաց, որ կոմիտեի նիստի քննարկումների արդյունքում որոշել են պահպանել Տիգրան Պետրոսյանի անունը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հաստատեց:

Օրակարգի հաջորդ հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հարցը վերաբերում էր ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնողների հետ համապատասխանությամբ աշխատանքային պայմանագրեր կնքելու ժամկետներին:

«Օրինակ, եթե բուհում դասավանդող մասնագետն ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն աշխատում է նաև բուհում, համատեղության աշխատանքային պայմանագրի ժամկետը որոշակի դարձնելու պարտադիր պայման չի առաջանա, այն կփոխվի միայն աշխատողի նախաձեռնությամբ: Գործող դրույթի համաձայն` բոլոր դեպքերում աշխատողի հետ կնքվում են որոշակի ժամկետով պայմանագրեր, ոչ թե անորոշ` նկատի ունենալով Աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատողների իրավունքների հավասարությունը. ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների դեպքում տալ այս հնարավորությունը՝ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի համապատասխան ժամկետով լինելը կամ կրճատելը: Ուստի միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար նախագծով նախատեսված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար, առաջարկում ենք նախագծով նախատեսված գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ»:

Առաջարկությունն ընդունվեց միաձայն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ