fbpx
Սպորտ

Պոչետինոն մեկնաբանել է Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակը

Քրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակն է մեկնաբանել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

«Սա լավագույն իրավիճակը չէ ոչ Քրիստիանի, ոչ ակումբի համար: Կարծում եմ, նման բան չէին սպասում ոչ ակումբը, ոչ անձամբ ֆուտբոլիստը:

Այս խնդրի վրա աչք փակել չի կարելի: Այն պետք է վերլուծել ու նվազագույնի հասցնել: Քրիստիանը կարևոր խաղացող է, որն իր խաղով պետք է օգնի թիմին:

Ես միշտ բաց եմ ակումբին ու Դանիել Լևիին օգնելու համար, որպեսզի որոշում կայացվի: Ու ես հիանալի հասկանում եմ, որ նման որոշումներ կայացնելը հեշտ չէ: Բայց ես միշտ փորձում եմ այնպիսի դիրք զբաղեցնել, որն  օգուտը կբերի ակումբին և ֆուտբոլիստին: Գլխավորը՝ փորձել կայացնել լավագույն որոշումը երկու կողմերի համար», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ