fbpx
Սպորտ

Պոչետինոն Տոտենհեմի ֆուտբոլիստներից ստացած ճաշկերույթի հրավերը համարում է իր համար հրաժեշտի երեկո

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին թիմի ֆուտբոլիստները հրավիրել են ընթրիքի: Մարզիչը արձագանքել է հրավերին:

«Երբ դու ֆուտբոլիստներից ընթրիքի մասնակցելու հրավեր ես ստանում, դա միգուցե նշանակում է, որ նրանք ցանկանում են հրաժեշտ տալ քեզ: Կա նաև երկրորդ տարբերակ. նրանք սիրում են քեզ ու ուզում են ցույց տալ իրենց աջակցությունը:

Չնայած, ես կարծում եմ, որ այս դեպքում խոսքը երկրորդ տարբերակի մասին է: Նրանք ուզում են, որ ես շարունակեմ մարզել նրանց»,-արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «խցանների» ղեկավարությունը դիտարկում է Պոչետինոյին պաշտոնանկ անելու տարբերակը: Նրան հնարավոր է փոխարինի Ժոզե Մոուրինյուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ