«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում:
Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ:
«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին հասցնել:
Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից։