«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի երկարաձգի իր պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
26-ամյա խաղացողը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այնուամենայնիվ ֆուտբոլիստը այս մրցաշրջանն ամբողջովին կանցկացնի անգլիական ակումբում: «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի վաճառքից ցանկանում է 180 մլն եվրո ստանալ:
Նշենք, որ ֆրանսիացին ՄՅՈւ է տեղափոխվել 2016 թվականին 105 մլն եվրոյով:
