fbpx
Սպորտ

Պոգբան պատմական ռեկորդի հեղինակ է դարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր Լիգայում պատմական արդյունք է գրանցել։

Այս մասին տեղեկանում ենք ՄՅՈւ-ի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Պոգբան ԱՊԼ-ի այս մրցաշրջանի առաջին 2 տուրերի ընթացքում կարողացել է 5 գոլային փոխանցում կատարել։ Այսպիսով՝ Պոգբան դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է 2 տուրերի ընթացքում 5 գոլային փոխանցում կատարել։

Նշենք, որ Պոգբան 4 գոլային փոխանցում կատարել էր առաջին տուրում և 1 գոլային փոխանցում՝ 2-րդ տուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ