fbpx
Առողջապահություն
14:42 16/03/2020

Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում գրված է․

Հարգելի քաղաքացիներ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:

Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:

Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ