Իրավական

Փողոցը փակած հայ բլոգերները ձերբակալվել են

Մոսկվայի դատարանը հունվարի 18-ին 10 օրով ձերբակալել է տեսահոլովակի նկարահանման համար Մոսկվայի կենտրոնում փողոցը փակած երկու բլոգերներին։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։

«Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ Դավիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը ճանաչվել են մեղավոր վարչական իրավախախտման համար։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է վարչական կալանք 10 օր ժամկետով»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Չերնիկովը։

Նման արարքի համար ազատազրկման առավելագույն ժամկետը 15 օր։

https://www.youtube.com/watch?time_continue=30&v=O112lMVG4Do

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ