fbpx
Իրավական

Հյուսիսային պողոտայում դիակ է հայտնաբերվել

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, «Դրագոն Գարդեն» ռեստորանի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ պարեկները հայտնաբերել են տղամարդու դիակ։

Այս մասին գրում է Shamshyan-ը։

Նշվում է, որ դիակը հայտնաբերվել է 10:50-ի սահմաններում։ Նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը հանկարծամահ է եղել։

Ըստ աղբյուրի՝ տղամարդու գրպանում հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյանի անունով անձնագիրը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ