fbpx
Հասարակություն

Ադրբեջանին փոխանցվել է ականապատման քարտեզի փոքր մաս․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 13-ին, Եղվարդում քարոզարշավ իրականացնելիս անդրադարձավ 15 հայ գերիների վերադարձի ու ականապատման քարտեզի հանձնման շուրջ ծավալված տրամադրություններին։

Նա ասաց, որ երեկ հանրությունն ուրախանում էր գերիների վերադարձով, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։

Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե «ինչ ունենք՝ վերադարձրել ենք, բայց ամենևին այդպես չէ»։ Նա նշեց, որ փոխանցվել է շոշափելի մաս, բայց փոքր մաս։

ՔՊ ղեկավարն ասաց, որ անցած տարվա դեկտեմբերից քարտեզների փոխանցման գործընթաց գնում է, բայց հայկական կողմը տեսնելով, որ Ադրբեջանը դադարեցրել է գերիների վերադարձը, «մենք էլ դադարեցրել ենք քարտեզների վերադարձը»։

Փաշինյանը կրկին շեշտեց, որ ինքը սա չի համարում գերիների փոխանակում քարտեզի հետ, այլ համարում է, որ քայլի դիմաց արվել է քայլ և կրկին քայլի դիմաց պատրաստ են անել քայլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ