fbpx
Երևան

Փոխքաղաքապետը հանդիպել է նոր ավտոբուսների գնման մրցույթի հայտատուների հետ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ նախորեին քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ։

«Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուս, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10218929378051187&set=a.1737506403213&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ