fbpx
Կառավարություն
21:30 17/11/2019

Փոխվարչապետ Ավինյանն ու իր խորհրդականը կմեկնեն Միացյալ Թագավորություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վերջինիս խորհրդական Անետա Բաբայանը կգործուղվեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանին 2019 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու համար:

2. Տիգրան Ավինյանի և Անետա Բաբայանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը», – ասված է որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ