fbpx
Կառավարություն

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Սվիտալսկուն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Սվիտալսկիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և կլինի միշտ սպասված հյուր մեր երկրում:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը հայտնել անձամբ փոխվարչապետին կառուցողական համագործակցության զարգացման և մշտապես ջերմ վերաբերմունքի համար: Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով և հաջողություն է մաղթել Կառավարությանը նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ