fbpx
Աշխարհ

Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ հասել են փոխըմբռնման

Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն առցանց ասուլիսի ընթացքում նշել է, որ երկրները երկրների միջև ըմբռնում է հասունացել գազի գնի ու գազի միասնական շուկա ձևավորելու վերաբերյալ։

Նա նշել է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի Էներգետիկայի նախարարների, «Գազպրոմ»-ի ղեկավարի ու դեսպանության մի շարք ներկայացուցիչների միջև։

Սեմաշկոյի խոսքով՝ ինչպես ինքը հասկացել է զեկույցներից, ըմբռնում է հասունացել։ Նա նշել է, որ պետք է առաջ տանել և շարժվել դեպի գազի միասնական շուկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ