Մշակույթ

Պոլ Մաքքարթնին նոր գիրք է գրել երեխաների համար

Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար, որը պատմում Է պապիկի ու նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարակությունում, որը թողարկել Է գիրքը, գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում»:

Նշենք,որ գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 5-ին։ Սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում:

Գիրքը կոչվում Է Hey, Grandude!. անվանման մեջ օգտագործվել Է բառախաղ՝ պապիկ եւ ջահել բառերի համակցությունը, այն նաեւ հիշեցնում Է բիթլների Hey, Jude երգը: Մաքքարթնին, որը յոթից մինչեւ քսան տարեկան ութ թոռ ունի, ասել Է, որ այդ բառով իրեն պատահաբար անվանել Է նրանցից մեկը, եւ դա իրեն դուր Է եկել:

Գիրքը բաղկացած Է 32 Էջից, դրա նկարազարդումները կատարել Է կանադացի նկարչուհի Քեթրին Դարսթը: Հրատարակության կայքում գրքի գինը նշված Է 12,99 ֆունտ: Մաքքարթնին նաեւ ձայնագրել Է գրքի աուդիո տարբերակը՝ երաժշտական նվագակցությամբ։ Այս մասին գրում Է BBC News-ը:

Տեղեկացնենք,որ 2005 թվականին լույս Է տեսել Մաքքարթնիի Բարձր ամպերի մեջ գիրքը, որը բնապահպանական ուղղվածություն ունեցող հեքիաթ Է անտառային գազանների մասին. երաժիշտն այն գրել Է համահեղինակությամբ, հաղորդել Է Ինտերֆաքս-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ