Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին ( մայիսի 29, 30, 31 ) Երևանի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00ից մինչև 15:00:
Այս մասին գրառում է կատարվել վարչության Facebook-ի էջում։
«իաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։
Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության», – ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/tatev.sargsyan.5095/posts/254309169120272