Աշխարհ

Պոլսի հայոց պատրիարքարանի հայտարարությունը Իդլիբում թուրք զինծառայողների կորստի կապակցությամբ

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին, ապա մասնավորապես նշվում. «Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում»:

Պատրիարքությունը հայտարարության մեջ տոկունություն է մաղթել «Թուրքիայի հարատևության երշախավորը հանդիսացող բանակի բոլոր ծառայողներին, որոնք կորցրել են իրնց զինակից ընկերներին։

«Մենք կրկին աղոթում ենք աշխարհում ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ