Հասարակություն

Պոլսո հայոց պատրիարքի անունը կարծես թե հայտնի է՝ չնայած որ ընտրությունները դեռ չեն եղել

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը, ամենայն հավանականությամբ, լինելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որը մինչ այս պատրիարքական ընդհանուր փոխանորդն էր։

Դեկտեմբերի 7-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում ընտրվել է 17 պատվիրակ, իսկ արդեն դեկտեմբերի 8-ին հայ համայնքն է ընտրել 102 պատվիրակի, որոնք էլ արդեն դեկտեմբերի 11-ին կընտրեն պատրիարքին։

Սակայն քաղաքացիական պատվիրակների ընտրությունը ցույց տվեց, որ զգալի թիվ են կազմում հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցները, և դեկտեմբերի 11-ի ընտրություններում ընտրվելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Նշենք, որ մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է 13704 ընտրող։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ