fbpx
Հասարակություն

Պոլսո պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի նախագահ Խոսրով Քոլեդավիթօղլուն և փոխնախագահ Սարգիս Չավուշյանը Անկարայում հանդիպել են Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Նախաձեռնող խմբի նախագահ Խոսրով Քոլեդավիթօղլուն հայտնել է, որ ՆԳ նախարարի և մյուսների հետ հանդիպումները դրական են անցել, որոնք կարելի է առաջին քայլերը համարել պատրիարքի ընտրության գործընթացում։

Նշենք, որ 2019–ի մարտի 8–ին մահացել է Պոլսո հայոց 84–րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որից հետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Ավելի ուշ նաև ստեղծվել է ընտրությունները կազմակերպող և համակարգող նախաձեռնող խումբ, որի նախագահ է դարձել Խոսրով Քոլեդավիթօղլուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ