fbpx
Սպորտ

11:25 16/8/2019

Պոլը ցանկանում է հեռանալ․ Մաթիաս Պոգբա

Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սյուդադ Ռեալի» հարձակվող Մաթիաս Պոգբան խոսել է իր եղբոր՝ Պոլ Պոգբայի «Ռեալ» Մադրիդ հավանական տեղափոխության մասին։

«Ո՞վ չի հերիքում Զիդանին «Ռեալում»․ իմ եղբայրը։ Պոլը ցանկանում է հեռանալ։ Ես չէի ասի, որ Ֆլորենտինոն (խոսքը «Ռեալի» նախագահի մասին է ) շանսեր չունի եղբորս ձեռք բերելու։ Պետք չէ վստահ լինել, որ Պոլը կմնա ՄՅՈւ-ում։ Մինչև սեպտեմբերի 2-ը կարող է ունենալ ցանկացած բան», – ասել է Մաթիաս Պոգբան։

Հավելենք, որ Պոլ Պոգբան այս պահին հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Վերեվ