fbpx
Սպորտ

Պոլը կարող է կարիերան շարունակել «Ռեալում». Ֆլորենտին Պոգբա

Ֆլորենտին Պոգբան խոսել է Պոլ Պոգբայի ծրագրերի մասին։

«Պոլը միշտ ասել է, որ հետաքրքրված է «Ռեալով»։ Երբ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա ժամանակը մոտենա ավարտին, ինչո՞ւ կարիերան չշարունակել «Ռեալում»։ Չգիտեմ՝ Պոլը կմնա՞ ՄՅՈւում։ Ֆուտբոլում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ։ Այսօր ես մեկ բան եմ ասում, բայց վաղը կարող է մեկ այլ բան տեղի ունենալ։

Ամռանն ինչոր իրադարձություններ կլինեն․․․ Կտեսնենք՝ Պոգբան կմնա՞, թե՞ կհեռանա։ Այժմ ես միայն ցանկանում եմ, որ եղբայրս երջանիկ լինի։ Կարծում եմ՝ Պոլը հիանալի է կատարում իր աշխատանքը, բայց տեսնում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար բարդ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Ֆլորենտին Պոգբայի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ