fbpx
Աշխարհ

Պոմպեոն Հավայիում մտադիր է հանդիպել Չինաստանի կառավարության ներկայացուցիչների հետ

Politico-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցանկանում է հանդիպել Հավայի՝ չինական կառավարության ներկայացուցիչների հետ։

Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել ո՛չ ԱՄՆ Պետքարտուղարությունից, ո՛չ Չինաստանի դեսպանությունից: ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին շաբաթվա ընթացքում Պոմպոեն դժգոհել էր չինական պետական լրատվամիջոցներից՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսված ցույցերին երկրի իշխանությունների արձագանքը քննադատելու համար:

Համաճարակի շրջանակում Չինաստանը և ԱՄՆ-ն առիթը բաց չեն թողել միմյանց քննադատելու համար։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ