fbpx
Տեսանյութեր

Պոմպեոն կոչ է արել երրորդ երկրներին յուղ չլցնել Արցախում հակամարտության վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թեմային հերթական անգամ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա կոչ է արել երրորդ երկրներին «յուղ չլցնել» հակամարտության վրա:

«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական առումով: Ճգնաժամից դուրս գալու մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը հնարավոր ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը: Բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և յուղ լցնեն հակամարտության վրա՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,-Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մայք Պոմպեոն:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք կբերի:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին»,-ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ավելի վաղ Մայք Պոմպեոն, դարձյալ անդրադառնալով այս թեմային, ուղղակիորեն մատնանշել էր ագրեսորին, և ընդգծել, որ Թուրքիան միջամտում է հակամարտությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ