fbpx
Աշխարհ

Պոմպեյի ջրահեռացման հին համակարգերը կրկին սկսելու են շահագործել

Հնադարյան Պոմպեյ քաղաքի ջրահեռացման հին համակարգերն այնքան լավ վիճակում են, որ դրանք կրկին սկսելու են շահագործել` չնայած որ կառուցվել են գրեթե 2300 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Պոմպեյի 457 մ երկարություն ունեցող թունելներից մեկը համարվում է քաղաքի բացառիկ կառույցներից մեկը, այն կառուցվել է ջուրը քաղաքի կենտրոնից հեռացնելու համար:

Այս և այլ թունելների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրահեռացման համակարգերը հազարամյակների ընթացքում չեն օգտագործվել և գտնվում են հիանալի վիճակում:

Նշվում է, որ այս համակարգերը կրկին օգտագործելու հնարավորությունն այն ժամանակների ինժեներական գործի բարձր մակարդակի վկայությունն է:

Համակարգը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին կամ 2-րդ դարի սկզբին, սամնացիների կողմից, որոնք այդ ժամանակ բնակվում էին քաղաքում: Հետագայում այն ընդլայնվել է հռոմեացիների կողմից:

Պոմպեյը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին` Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։

Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայում քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ