Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություներ։
Առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման նկատառումներից ելնելով՝ 9-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ» հանդիպումը սեպտեմբերի 28-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 29-ին, իսկ «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 19։00-ին։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։