Զինված Ուժեր

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է անենք․ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ նախարարին ներկայացվել են կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:

Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», – ասել է նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ