fbpx
Խորհրդարան

Փոփոխություններ հարկային օրենսգրքում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայնով:

Այն հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:

Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Դրանով նախատեսվում է փոփոխություններ կատարել 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ