fbpx
Տնտեսություն

Փոփոխություններ՝ վարչապետին, նախագահին, ԱԺ-ին, ԿԸՀ-ին և արդարադատության մարմիններին հատկացվող բյուջեում

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագահի, վարչապետի, ԱԺ աշխատակազմերի, արդարադատության մարմինների և ԿԸՀ-ի 2020 թվականին հատկացվող բյուջեի ծավալը և համեմատությունը 2019 թվականի հետ:

Ըստ նախագծի՝ 2020թ-ի բյուջեով նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 1.5 մլրդ դրամ, (430 մլն դրամով ավելի), վարչապետի աշխատակազմին՝ 20.8 մլրդ դրամ (4 մլրդ դրամով ավելի), ԱԺ աշխատակազմին՝ 6 մլրդ 96 մլն դրամ (842 մլն դրամով ավելի), արդարադատության նախարարությանը՝ 17.3 մլրդ դրամ (344 մլն դրամով ավելի), ՍԴ աշխատակազմին՝ 721 մլն դրամ (նվազել է շուրջ 4 մլն դրամով), ԲԴԽ աշխատակազմին՝ 12.6 մլրդ դրամ (192 մլն դրամով ավելի), Դատախազության աշխատակազմին՝ 5.4 մլրդ դրամ (86 մլն դրամով ավելի), ՀՔԾ աշխատակազմին՝ 735 մլն դրամ (4.7 մլն դրամով պակաս),  ԿԸՀ աշխատակազմին՝ 1 մլրդ 179 մլն դրամ (շուրջ 26.4 մլն դրամով ավելի), Հաշվեքննիչ պալատին՝ 1 մլրդ 90 մլն դրամ (29 մլն դրամով պակաս), Քննչական կոմիտեին՝ 7.7 մլրդ դրամ (110 մլն դրամով պակաս):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ