fbpx
Մարզեր

Փոքրաշեն գյուղում այրել է մոտ 2500 հակ անասնակեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 14։12-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փոքրաշեն գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 1-ին և 2-րդ փողոցների տներից երկուսի միջնամասում պահեստավորված անասնակերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ 02:18-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Փոքրաշեն գյուղի 5 բնակիչ, ներգրավվել է 1 բեռնատար ավտոմեքենա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ