fbpx
Առողջապահություն

Փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է անցել. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը իր Facebook-ի էջում գրել է, որ Անգելինայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։

«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը երեկ հայտարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Անգելինայի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքվել է։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1164330273753236?__xts__[0]=68.ARCS5d7JNp687mGt1pe1_LLFpmfbU9ch8zJGRut2hlRIqlqPdnpZVqTCK-37otw7mFj64-pg8C5KqRRS6q4cHFQ3UaZs689ZIBW6FUJYkjqOKTWuOm_uQ4UHubNuPhFRE76HHlgy1OghOKGh8HLgw6X0AO4nARwdPyz_V-5FOsdl344yOPQRACCuwYzPwsxs8m1ptZOZDcIcm5nCREojdHsq-EPfh7vkKJN4-entPRC8XddMRKrNehMfhxL7f2v89wtL0MFHboD3RgnvZjaiDOPO4c-lL8BGlL5tAwZ43SCqvbotiv0Lmthb_0JrbyeFKnbbiHgdUB3zMKOtdE1V-A&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ