ՏՏ

Փորձագետը Facebook-ի օգտատերերի տվյալների բազա է հայտնաբերել

Անվտանգության փորձագետ Սանյամ Ջեյնը հայտնաբերել Facebook-ի օգտատերերի տվյալների բազա։ Այն ներառում է նրանց հեռախոսահամարները և նույնականացման քարտերը։ Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը:

Մասնավորապես, խոսքը 419 միլիոն օգտատերերի տվյալների մասին է։ Հիմնական մասը ԱՄՆ-ից է: Ջեյնի խոսքով՝ ինքը գտել է նաև որոշ հայտնի մարդկանց տվյալներ, բայց չի կարողացել հստակեցնել, թե ովքեր են նրանք:

Քանի որ բազան առանց գաղտնաբառերի է հրապարակվել սերվերի վրա, ցանկացած մարդ կարող էր դրան հասանելիություն  ստանալ: TechCrunch-ի ներկայացուցիչները կապ են հաստատել հոսթինգ-փրովայդերի հետ, որից հետո բազան անջատել են:

Facebook-ից հայտնել են, որ հրապարակված տվյալների բազան հնացած է, դրանում ամենայն հավանականությամբ ներառված են եղել տվյալներ, նախքան 2018թ. սոցցանցը կփակեր հասանելիությունը օգտատերերի հեռախոսահամարներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ