fbpx
Երևան

Փորձի փոխանակում՝ նիդերլանդական ընկերության հետ

Աշխարհի 28 երկրի տարբեր քաղաքներում ենթակառուցվածքների ու այլընտրանքային տրանսպորտի զարգացման և բնապահպանական նշանակության ծրագրերի իրականացման փորձը «Move Mobility» նիդերլանդական ընկերությունը պատրաստ է տրամադրել Երևանին:

Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի և աջակցության պատարստակամության համար, ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը կարևորում է միջազգային փորձի տեղակայնացումը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ իր աշխատակազմի անդամներով, նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
«Move Mobility» ընկերության տնօրեն Տոնի Բոշն իր հերթին նկատեց, որ, թեև առաջին անգամ է մեր երկրում, սակայն հասցրել է որոշ չափով ծանոթանալ Երևանի խնդիրներին: Բացի այդ, ուսումնասիրել են տրանսպորտային համակարգը, տեղանքը, ծանոթացել և ողջունել կենտրոնում նախատեսված մայթերի լայնացման ու հեծանվուղիների կառուցման ծրագիրը:

Ներկայացնելով քաղաքի պլանավորման և ծառայությունների մատուցման բնագավառում ընկերության փորձը՝ նշվեց, որ երկար տարիների փորձառու մասնագետներն առաջիկայում կժամանեն Երևան և տեղում կքննարկեն քաղաքի համար առանջնահերթ խնդիրների հնարավոր լուծումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ