fbpx
Աշխարհ

Ռուսաստանը փորձում է Արևմուտքին մեղադրել պարենային պակասի մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել էԱֆրիկա, որտեղ նա նպատակ ունի աջակցություն ստանալ  Մոսկվայի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումից հետո սննդի պակասի հետ կապված:

Երկուշաբթի օրը Լավրովը հանդիպում կունենա Կոնգոյի առաջնորդների հետ:

Եգիպտոսը ցորենի ամենամեծ ներկրողն է աշխարհում, և 100 միլիոնանոց բնակչությանը կերակրելու համար կախված է Ուկրաինայից և Ռուսաստանից:

Պատերազմող երկրները ուրբաթ օրը համաձայնության են եկել մի գործարքի շուրջ, որը թույլ կտա վերսկսել հացահատիկի արտահանումը ուկրաինական սևծովյան նավահանգիստներից, ինչը դիվանագիտական մեծ առաջընթաց է, որն ուղղված է պատերազմի հետևանքով առաջացած պարենային համաշխարհային ճգնաժամի թուլացմանը:

Սակայն մեկ օր անց Ռուսաստանի հարձակումը ուկրաինական նավահանգստի վրա համաձայնագիրը թողել է անորոշության մեջ մեջ:

Կիրակի օրը Լավրովը հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ժամանակ ԱԳ նախարարը մեղադրել է Ուկրաինային «խնդիրներն ավելի լայն շրջանակի» բանակցություններում լճացման մեջ։

Պարենի համաշխարհային գները հունվարից ի վեր աճել են 17%-ով, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ