fbpx
Աշխարհ

Պորոշենկոն ապրիլի 14-ին կայցելի «Օլիմպիսկիյ» մարզադաշտ

Ուկրաինայի գործող նախագահ  Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կժամանի Կիևի «Օլիմպիսկիյ» մարզադաշտ, որտեղ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախատեսվում են իր և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճերը: Այս մասին հաղորդել է Պորոշենկոյի մամուլի գրասենյակը:

«Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի «Օլիմպիյսկիյ» մարզադաշտ», – ասված է հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն մի քանի անգամ առաջարկել է Զելենսկուն բանավեճերը Օլիմպիյսկին մարզադաշտում անցկացնել ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին: Զելենսկին էլ իր հերթին առաջարկել էր դրանք անցկացնել ապրիլի 19-ին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլը անց էր կացվել մարտի 31-ին, որի արդյունքում Զելենսկին ստացել էր ձայների 30,24 տոկոսը՝ գլխավորելով ցուցակը, իսկ Պորոշենկոն զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 15,95 տոկոսը: Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ